26.11.2024
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանա–թուրքմենական հարաբերությունները դարձել են ռազմավարական

Քաղաքագետ Էլհան Շահինօղլուն Sputnik Азербайджан–ին հայտնել է, որ Թուրքմենստանի նախագահի Բաքու կատարած այցի գլխավոր արդյունքն այն էր, որ երկու երկրների հարաբերությունները դարձան ռազմավարական։

Նա նշել է, որ Թուրքմենստանի նախագահն այցի ընթացքում ընդգծել է մի կարևոր հանգամանք` Ադրբեջանն ու Թուրքմենստանը տարածաշրջանի էներգետիկ ամենահզոր երկրներն են։

Քաղաքագետի խոսքով, Թուրքմենստանի համար կենսական նշանակություն ունի իր գազն Ադրբեջանի տարածքով հասցնել եվրոպական շուկաներ։ Սակայն դա իրականացնելու համար պետք է խողովակաշար կառուցել Կասպից ծովի հատակով, իսկ այդ հարցում Թուրքմենստանին անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի և ԵՄ–ի աջակցությունը։