Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է, որպես կարևոր ռազմավարական խաղացող Մերձավոր Արևելքում։ Այդ մասին հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Արյե Գուտը, փոխանցում է yenicag.ru–ն։Նրա խոսքով, Ադրբեջանն էքսկլյուզիվ հնարավորություններ ունի գնելու իսրայելական զենքերը։ Ադրբեջանը կարող է գնել ցանկացած տեսակի իսրայելական զենք` անգամ ՌԴ–ն չունի այդպիսի հնարավորություն։ «Վերջերս իսրայելական Սփայկով հարված հասցվեց հայկական դիքրերին։ Ղարաբաղյան հարցում Իսրայելի դիրքորոշման մասին խոսում է իսրայելական զենքը։ Ադրբեջանա–իսրայելական ռազմական համագործակցությունն այսբերգի երևացող մասն է, մյուս հատվածը մեզ համար անտեսանելի է»,–հավելել է նա։