24.11.2024
ՄԽ-ն շարունակում է ջանքեր գործադրել Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Հայկական ArCa քարտն արդեն ընդունվում է Ռուսաստանում

Ռուսաստանում և Հայաստանում ավարտվել է երկու երկրների ազգային վճարային քարտերի ինտեգրման պիլոտային պրոեկտը: Բանկի.ռու կայքը մանրամասնում է, որ պրոեկտը ենթադրում էր ազգային քարտերի՝ Հայաստանում ռուսական «Мир», իսկ ՌԴ-ում՝ հայկական ArCa քարտերի ընդունում:


Նշվում է, որ առաջիններից պրոեկտի մասնակից են դարձել ВТБ-ն, Ալֆա-Բանկը, «Ցենտր-ինվեստ»-ը և Ուրալտրանսբանկը: 


Պիլոտային ծրագրի ընթացքում Ալֆա-Բանկը, «Ցենտր-ինվեստ»-ը և Ուրալտրանսբանկը առաջինն էին Ռուսաստանում, որ ապահովեցին ռուսական վճարային «Мир» համակարգի սպասարկումը Հայաստանի ArCa վճարային համակարգում ինչպես նաև հայկական ArCa քարտերի սպասարկում իրենց բանկոմատներով և տերմինալների ցանցով:


Հաշվարկներն իրականացվում են ՀՀ և ՌԴ ազգային արժույթներով: