Թեհրանում նախօրեին իրականացված ահաբեկչությունների զոհերի թիվը հասավ 16-ի: Այս մասին, հղում անելով իրանական ILNA գործակալությանը, գրում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ զոհերի թվում երեք կանայք են: Վիրավորների թիվը ևս ճշտվել է, այս պահին հրապարակվել է 52 տուժածների մասին: Հիշեցնենք, նախօրեին առավոտյան ահաբեկիչները կրակահերթ էին բացել Իրանի խորհրդարանում: Նրանք ներս էին ներծուժել կանացի հագուստով: Զուգահեռ սրան ահաբեկչական գործողություն իրականացվեց նաև Իմամ Խոմեյնիի դամբարանում: Ավելի ուշ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնեց այսօր Թեհրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը: