Երեքշաբթի Մինսկում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բելառուսի ՊՆ մամլո ծառայությանը։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն 2017-ի երկրորդ կիսամյակի և 2018-ի առաջին կիսամյակի համար արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցական պլանը։ Օրակարգում է նաև 2018 թվականի համար կառավարման մարմինների նախապատրաստման, հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կազմավորման պլանի քննարկումը։ «Այդ միջոցառման անցկացումն ու դրա շրջանակում ընդունված որոշումները կուղղվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանը»,-ընդգծել է Բելառուսի ՊՆ մամլո ծառայությունը։