28.04.2024
Յուրի Խաչատուրովը կայցելի Ղազախստան
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը մասնակցել է«Արմիա-2017» ցուցահանդեսի բացման արարողությանը

Oգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով:


Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին:


Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերը
Հաջորդ նորություն next