20.04.2025
Թուրքիային С-400 մատակարարելու որոշումը կկայացվի ՌԴ աշխարհաքաղաքական շահերին համապատասխան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ու Վրաստանը պաշտպանական կարողությունների փոխգործակցության հուշագիր են ստորագրել

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության շտաբի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գեներալ-մայոր Դեյվիդ Ալլվինը նախօրեի Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման և փոխգործակցության վերաբերյալ հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ՊՆ կայքից:


Հուշագրով նախատեսվում է Վրաստանի և ԱՄՆ համագործակցություն Վրաստանի զինված ուժերի պատրաստության ծրագրի շրջանակներում:


Լևան Իզորիայի խոսքով՝ հուշագրի շրջանակներում Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ կվերապատրաստվեն ամերիկացի հրահանգիչների կողմից 3 տարվա ընթացքում: Առաջիկա երեք տարիներին ամերիկացի գործընկերների հետ միասին վրացական կողմը կձևափոխի, կզինի  և կվերապատրաստի 9 գումարտակ՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով: 

ԱՄՆ ներկա վարչակազմը ԼՂ հարցում նոր մոտեցում չունի. ո՞վ է ՄԽ ամերիկացի նոր համանախագահը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար