Թուրքիային С-400 մատակարարելու որոշումը կկայացվի ՌԴ աշխարհաքաղաքական շահերին համապատասխան
С-400 զենիթահրթռիային համալիրները Թուրքիային մատակարարելու մասին որոշումը կկայացվի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին համապատասխան։ Այս մասին հայտարարել ՌԴ ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեծ հեռահարությամբ ՀՀՊ-ները Թուրքիա մատակարարելու շուրջ բանակցությունները տեղի են ունենում։ Նշված են մեր հետագա համագործակցության հենակետերը։ Տվյալ ոլորտում կայացրած բոլոր որոշումները խստորեն համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին»,- ասել է նա՝ պատասխանեպով հարցին, թե ո՞ր փուլում են նշված հարցի շուրջ Անկարայի հետ բանակցությունները։
Հուլիսի վերջին Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ С-400-ների՝ Թուրքիա մատակարարելու շուրջ բանակցություններն ավարտին են մոտենում։