24.11.2024
Լեյլա Յունուս․ Ադրբեջանում ընդդիմադիր պարբերական չի մնացել
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ուժեղ ՌԴ–ի պարագայում Վրաստանը չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ–ին

Վրաստանի քաղաքական էլիտան անընդհատ ասոցացնում է իր երկիրն եվրոատլանտյան կառույցների հետ։ Միակ քաղաքական գործիչը, ով շարունակաբար հանդես է գալիս նատօական էսպանսիայ դեմ Նինո Բուրջանաձեն է, սակայն քաղաքական շրջանակներում նրա կարծիքը հաշվի չեն առնում։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Արթուր Աթաևը, փոխանցում է sputnik-ossetia.ru կայքը։

Նրա խոսքով, Աբխազիայի և Հարավային Օսիայի ուժեղացումը խոչընդոտում է Վրաստանի անդամակցությանն արևմտյան ռազմական և քաղաքական նախագծերին։

Ըստ նրա, ուժեղ ՌԴ–ի պարագայում Վրաստանը չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ–ին, բացի այդ, ռուսական ռազմաբազաների առկայությունն Աբխազիայում ու Հարավային Օսիայում հաստատում են ՌԴ–ի ռազմա–քաղաքական առաջնահերթությունը տարածաշրջանում։

Նա հավելել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան պետք է գիտակցեն, որ ՆԱՏՕ–ի կողմից ռազմա–քաղաքական ճնշումների քանակն ու որակն անընդհատ մեծանալու են։