21.04.2025
Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականության խնդիրը նշված է ԱՄՆ Պետդեպի զեկույցում
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ պետություններում ռոումինգը կվերանա

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանտ 2018-2019 թվականներին հնարավոր է չեղարկեն ռոումինգ ծառայությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը:  


«Մենք կարծում ենք, որ կա հնարավորություն 2018-2019թվականներին ԵԱՏՄ-ում լուծելու այդ խնդիրը», — ՏԱՍՍ հաղորդմամբ հայտարարել է նա:


Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել էր չեղարկել ռոումինգ ծառայությունը Ռուսաստանի և Բելառուսի միջև, իսկ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավանության էր արժանացրել այդ նախաձեռնությունը:

Ադրբեջանական Turan գործակալությունում խուզարկություն է կատարվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար