9.06.2025
ԵԱՏՄ պետություններում ռոումինգը կվերանա
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական Turan գործակալությունում խուզարկություն է կատարվում

Ադրբեջանի Հարկային նախարարությանն առընթեր հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտի աշխատակիցները Turan լրատվական գործակալությունում փաստաթղթերի համալիր ստուգում են կատարում:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, փաստաբան Ֆուադ Աղաեւը Facebook-ի իր էջում հայտնել է, որ գործակալության գրասենյակում լիամասշտաբ խուզարկություն է կատարվում: Turan-ից նշել են, որ վաղ առավոտյան նախարարության աշխատակիցները եկել են գրասենյակ եւ պահանջել գործակալության հաշվապահական փաստաթղթերը:

Նշենք, որ Հարկային նախարարությանն առընթեր հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017 թվականի օգոստոսի 7-ին Turan լրատվական գործակալության դեմ քրեական գործ է հարուցել եւ նախաքննություն սկսել: Դեպարտամենտը միաժամանակ օգոստոսի 8-ին սկսել է գործակալության գործունեության հարկային ստուգում:

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին