Հայացք Բաքվից. Ադրբեջանը մեծացնում է Նախիջևանի ռազմական ներուժը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Նախիջևանի ինքնավար հանրապետության պաշտպանական ներուժը մեծացմանը։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Թարլան Էյվազովը, փոխանցում է Echo.az–ը։
Նա նշել է, որ 2013թ.–ից սկսված Նախիջևանում տեղի է ունենում զինված ուժերի կազմավորում նոր չափանիշներով` ստեղծվել է առանձին համաբանակային պաշտպանություն, որը կարող է ինքնուրույն կազմակերպել պաշտպանությունը` հայերի հարձակման դեպքում։
Ըստ նրա, Նախիջևանը չի զինվում ինքնուրույն։
«Ադրբեջանի ՊՆ–ն գնում է արդի զենքեր արտերկրում ու զինում է թե Նախիջևանը, թե սահմանամերձ ստորաբաժանումները։ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ռազմական նպատակներով, քանի որ ՀՀ–ն հեռահար հրթիռներով սպառնում է հարված հասցնել Բաքվին ու Մինգեչաուրի ջրամբարին»,– հավելել է նա։