22.04.2025
Հայացք Բաքվից. Ադրբեջանը մեծացնում է Նախիջևանի ռազմական ներուժը
prev Նախորդ նորություն

Կարասին. Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ Թբիլիսիին դարձնում է ՌԴ–ն «զսպելու» միջոց

Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ ընդունում է այնպիսի ձևեր, որ այն դարձնում է Թբիլիսիին ՌԴ–ին «զսպելու» Դաշինքի քաղաքականության մասնակից։ Այդ մասին «Известия»–ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։

Նա նշել է, որ, ցավոք, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բարիդրացիական երկխոսություն ծավալելու փոխարեն Թբիլիսիում շարունակում են պնդել այդ տարածքների` ՌԴ–ի կողմից «օկուպացված» լինելու մասին։

Դիվանագետը հիշեցրել է, որ միայն նախորդ տարի Վրաստանի տարածքում տեղի են ունեցել ՆԱՏՕ–ի անդամ–երկրների մասնակցությամբ երեք զորավարժություններ։

Ըստ նրա, ՆԱՏՕ–ն փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասի տարածքում։

Սեպտեմբերի սկզբին Էրդողանը կայցելի Ադրբեջան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան