21.04.2025
Տնտեսագետ. Մինչև 2020թ.–ը 32 բանկերից կշարունակի գործել միայն 20-ը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ն հեռու է ղարաբաղյան հակամարտությունից՝ առաջնահերթությունը թողնելով ՌԴ-ին

Ադրբեջանն ու ՀՀ–ն գտնվում են ԱՄՆ–ի պրակտիկ շահերի ծայրամասում, չնայած Ադրբեջանն ԱՄՆ–ին որոշ չափով հետաքրքրում է էներգետիկ ոլորտում։ ԱՄՆ–ի այսօրվա վարչակազմին չի հետաքրքրում ղարաբաղյան հակամարտությունը։ Դա նրանց հակամարտությունը չէ, դա նրանց պատերազմը չէ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի հարցերով փորձագետ Միխայիլ Տարատուտան։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթությունը թողնում է ՌԴ–ին և Մոսկվան իրեն շատ ակտիվ է ցուցաբերում այդ գործընթացում, կարելի է հիշել նրա գործողություններն ապրիլյան լարվածության օրերին։

«Հայ–ադրբեջանական հակամարտությունն, անշուշտ, ՌԴ–ի հետաքրքրություններին գոտին է, ինչպես նաև ՀՀ–ի ու Ադրբեջանի, որպես հետխորհրդային երկրների»,–հավելել է նա։

Մեդվեդեւն անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ միասնական թվային տարածքի ստեղծումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար