24.11.2024
Վարչապետ Կարապետյանն առանձնազրույց է ունեցել է Բելառուսի իր գործընկերոջ հետ
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. Մինչև 2020թ.–ը 32 բանկերից կշարունակի գործել միայն 20-ը

Ադրբեջանի բանկային համակարգն ամենախոցելին էր այն իրադարձություններին, որոնք կապված են նավթի անկման, ինչպես նաև ազգային արժույթի արժեզրկման հետ։

Բանկային ոլորտի բոլոր թույլ կողմերը միանգամից ակնհայտ դարձան, որոշ ֆինանսական կազմակերպություններին «պայթեցին պղպջակների» նման։

2016թ.–ին Ադրբեջանում փակվել է 11 բանկ, իսկ վարկային կազմակերպությունների քանակը նվազեց մինչև 32։
Echo.az–ի հետ զրույցում տնտեսագետ Վուգար Բայրամովը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել բանկային ոլորտի ճգնաժամից դուրս գալու մասին։

Նա նշել է, որ չմարված վարկերի գծով պարտքերի տոկոսը հասել է 24%, ինչը շատ բարձր արդյունք է։ Եթե մանաթի արժեքը մնա կայուն մինչև 2020թ.–ն Ադրբեջանի բանկային համակարգը կկայունանա։

Բայրամովը հավելել է, որ մինչև 2020թ.–ը 32 բանկերից կշարունակի գործել միայն 20-ը։