21.04.2025
Վրաստանի ստորգետնյա գազապահեստարանում պահվելու է ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրի գազը
prev Նախորդ նորություն

Վարչապետ Կարապետյանն առանձնազրույց է ունեցել է Բելառուսի իր գործընկերոջ հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հիշեցնենք, Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Տնտեսագետ. Մինչև 2020թ.–ը 32 բանկերից կշարունակի գործել միայն 20-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար