24.11.2024
Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Վրաստանի ստորգետնյա գազապահեստարանում պահվելու է ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրի գազը

Վրաստանում կառուցվող ստորգետնյա գազապահեստարանում պահվելու է ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրի գազը։ Այդ մասին Trend–ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Իլյա Էլոշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանի նավթագազային կոնսորցիումը(GOGC) պլանավորում է կառուցել գազապահեստարան, որը ռազմավարական նշանակություն կունենա երկրիա համար։ Ըստ նրա, դրա կառուցումը կապված է Շահ Դենիզ հանքավայրից գազի արդյունահանման ծավալների մեծացման հետ մինչև 26,1 միլիարդ խմ գազ` 2021թ.–ին։

Նախարարը նշել է, որ դա կբարձրացնի Վրաստանի էներգետիկ անվտանգությունը, կմեծացնի գազի տարանցումը Վրաստանի տարածքով, ինչպես նաև երկիրը կմիացնի եվրոպական գազային շուկային։