24.11.2024
«Ռոսպոտրեբնադզորը» պայմանները Թուրքիայի հարավում ճանաչել է ոչ անվտանգ
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացին Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում ենթարկվել է աշխատանքային շահագործման. ՀՔԿ

ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում ենթարկել են աշխատանքային շահագործման: Այս մասին facebook-յան իր էջում գրել է Հատուկ քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը:


Նրա խոսքով՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Աշխատանք գտնելու ակնկալիքով հայազգի տղամարդը 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, հայտնվել ադրբեջանական գյուղում եւ տարիներ շարունակ՝ մինչեւ 2017 թվականի մայիս ամիսը, ադրբեջանական ընտանիքի կողմից պահվել ստրկությանը նմանվող վիճակում»,- տեղեկացնում է խոսնակը։