Վրացի խաղաղապահը վիրավորվել է Աֆղանստանում և տեղափոխվել ավիացիոն բազայի հոսպիտալ: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ-Գռուզիան: Նշվում է, որ Զաուր Կոմախիձեն վիրավորում է ստացել ավիացիոն բազայից 5կմ հեռու պայթյունից: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կոմախիձեն անցել է անհրաժեշտ հետազոտությունն ու հավանաբար այսօր նրան դուրս կգրեն: Անցած շաբաթ Բահրամ ավիաբազայում մահապարտի հարձակման հետևանքով տուժել էին երեք վրացի զինծառայողներ: Այժմ նրանք գտնվում են Գերմանիայում, որտեղ բուժում են ստանում: