Ուկրաինայի համեմատությամբ Վրաստանն ունի մեծ առաջընթաց, սակայն ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ–ում այսօր որևէ մեկը կհայտարարի Վրաստանի անդամակցության մասին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ–ի պետդեպի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը։Նա նշել է, որ այսօր Ուկրաինան ու Վրաստանը պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ–ին։Ըստ նրա, Վրաստանը մեծ առաջընթաց է կատարել կոռուպցիայի դեմ պայքարի, զինված ուժերի արդիականացման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ, սակայն այսօր Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Դաշինքին։