Թուրքիայի իշխանությունները սկսել են Իրանի հետ սահմանին «անվտանգության պատի» կառուցումը, որն, ըստ թուրքական կողմի, կփակի քուրդ անջատողականների ճանապարհը: Այժմյան Թուրքիայի արևելյան Աղրըի նահանգում ահռելի բետոնե աղյուսներն արդեն շարվում են: Աղբյուրը մանրամասնում է, որ 144 կմ երկարությամբ պատը պետք է թույլ չտա Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամներին տեղաշարժվել թուրք-իրանական 500 կիլոմետրանոց սահմանով: Հայտնի է, որ երկու տարի առաջ Թուրքիան նմանատիպ պատ է կառուցել նաև Սիրիայի հետ սահմանին, որպեսզի թույլ չտա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ներթափանցումը երկիր: Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանին կառուցված պատն ունի 690 կմ երկարություն: