20.04.2025
ԵԱՀԿ-ն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու
prev Նախորդ նորություն

ՌԴ ՆԳՆ-ն կավելացնի ապօրինի ներգաղթյալներին ծառայություններ մատուցելու համար տուգանքը

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն առաջարկել է ավելացնել տուգանքների չափն ապօրինի ներգաղթյալներին բնակելի տարածք և տրանսպորտ տրամադրելու համար: Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը:


Պատժի խստացում է սպառնում նաև միջնորդներին, որոնք օգնում են ապօրինի ներգաղթյալների համար անօրինական փաստաթղթեր ձևակերպել:


Համապատասխան օրինագծի ընդունման դեպքում անօրինական ծառայություններ տրամադրելու համար քաղաքացիները կվճարեն 2 հազարից 5 հազար ռուբլի (այժմ տուգանքը չի գերազանցում 4 հազար ռուբլին), իսկ ընկերությունները՝ 400 հազարից 500 հազար ռուբլի (այժմ 200-300 հազար ռուբլի է):


Սպասվում է, որ այսօր Պետդումայի պետական շինարարության հարցերով հանձնաժողովն իր նիստում կքննարկի կառավարության օրինագիծը:

Դիպուկահարների պատերազմ. շփման գծում իրավիճակը կարող է սրվել. Լեւոն Մնացականյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար