Հայաստանի քաղաքացին փորձել է ապօրինի Վրաստան ներմուծել ավելի քան 10 հազար կիլոգրամ կենդանի խեցգետին և ավելի քան 1.1 հազար կիլոգրամ ապխտած ձուկ: Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրության մեջ: Sputnik Georgia-ի համաձայն, մաքսանենգ արտադրանքը հայտնաբերվել է վրաց-հայկական սահմանի Սադախլո անցակետում: Այդ ամենը, սակայն, փաստաթղթերում ներկայացված է իբրև միրգ: Հայտնաբերված ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 35 հազար լարի (շուրջ 15 հազար դոլար): Հարուցվել է քրեական գործ, որով նախատեսված է պատիժ՝ 5-7 տարի ազատազրկում: