31.07.2025
Կասպից ծովի հարցում պայմանավորվելու հնարավորություն կա. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նախագահի երրորդ թեկնածուն է Իսա Գամբարը

«Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ Իսա Գամբարն իր թեկնածությունը կառաջադրի Ադրբեջանի 2018 թ. նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով կուսակցության մամլո ծառայությանը:

Այդպիսով Իսա Գամբարը երրորդ քաղաքական գործիչն է, ով բացահայտորեն հայտարարել է հաջորդ տարի Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին: Նրանից առաջ դա արել են այդ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը և նախկին պատգամավոր Հուսեյն Աբդուլաևը:

Իսա Գամբարը երկար տարիներ եղել է ադրբեջանական ընդդիմության կենտրոնական դեմքերից մեկը: 2003թ. նույնպես նա նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն պարտվել է:

Հայաստանից արտահանման ծավալներն Իրան աննախադեպ աճ են գրանցել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան