Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը օգոստոսի 11-ին մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն: Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի «Բանակային միջազգային խաղեր- 2017» փակման արարողությանը: Հիշեցնենք, հուլիսի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում աշխատանքային հանդիպում անցկացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում անդրադարձ էր եղել ղարաբաղյան հակամարտությանը: Վերլուծաբանների կարծիքով՝ Սոչիի հանդիպումից հետո Ռուսաստանի քայլերը ցույց կտա, թե ինչպիսի դիրքորոշում ունի Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: