23.11.2024
ՀՀ-ն լավ զարգացրել է իր ներկայությունը ՌԴ-ի գյուղապրանքների շուկայում. Մեդվեդեւ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի համար 2018 թ-ին կպահպանվի գազի հատուկ սակագինը. Դմիտրի Մեդվեդև

Ակնհայտ է, որ համագործակցության համար մենք ունենք ամուր հիմքեր: Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք պտուղ-բանջարեղենային պահածոները, որոնք արտադրվում են Հայաստանում ու աչքի են ընկնում արտակարգ որակով:


Այս մասին հոկտեմբերի 24-ին Երեւանում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, ով պաշտոնական այցով գտնվում է ՀՀ-ում:


Հայկական ծիրանը, նշում է Մեդվեդեւը, առանձին թեմա է: Նա նաեւ նոր է տեղեկացել, որ որ կա «ուշ ծիրան» հասկացողություն, որը հիմա են հավաքում: «Այնպես որ ծիրանային պատմությունը շատ երկար է: Այնպես որ, ներուժը շատ մեծ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը սեփական գյուղատնտեսությունը զարգացնելուց բացի, դեռ պահպանում է մի շարք երկրներից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը, բնականաբար, նպաստում է, որպեսզի մեծացնենք փոխգործակցությունը Եվրասիական միության մեր բարեկամների ու գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանի հետ», - ասել է նա:


Նա ընդունել է, որ դեռ չունեն խոշոր ու առաջադեմ նախագծեր ջերմոցային տնտեսության ու վերամշակման առումով և պետք է անպայման դրանով զբաղվեն, բայց «մենք պատրաստ ենք շարունակել աշխատել գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի մատակարարման հարցերով, կամ պարզ ասած՝ մեր գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումներով»:


«Այստեղ մի շարք տարբերակներ ունենք և՛ աջակցության շրջանակում, և՛ այն աշխատանքային քարտեզի, որը պատրաստել ենք մեր մեքենաշինատրակտորային կայանների պետական ցանցի զարգացման շրջանակում, որոնք կարող են աշխատել Հայաստանում: Այնպես որ, կարծում եմ, որ ունենք շատ մեծ հնարավորություններ այս, ինչպես նաև՝ այլ ուղղություններով», - ասել է նա:


ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ հայաստանցի իր պաշտոնակցի հետ քննարկել են մի շարք հարցեր, կապված ոչ միայն գյուղատնտեսության հետ, այլ նաև զբաղվել են էներգետիկայով:


«Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Դրա էությունն այն է, որ հաջորդ տարի Հայաստանի համար պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքի, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը», - եզրափակել է նա:


«Դա իրոք այդպես է»,– հաստատել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։


Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում խ/մ–ի դիմաց 150 դոլարով։