23.11.2024
Հայկական կողմերը որևէ լծակ չունեն ստիպելու Բաքվին ճանաչել Արցախի անկախությունը. Մելիքյան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Երևանը զգում է Ադրբեջանի ռազմական ներուժը գերազանցելու անհրաժեշտություն

Հարավային Կովկասը հանդիսանում է աշխարհի ամենամիլիտարիզացված տարածաշրջաններից մեկը, ինչը շատ վտանգավոր է։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը։

Նա նշել է, որ ՀՀ–ի և ավելի լայն կոնտեքստում տարածաշրջանի միլիտարիզացիան դրական երևույթ չէ, սակայն Երևանը զգում է Ադրբեջանի ռազմական ներուժը գերազանցելու անհրաժեշտություն։

Ըստ նրա, ՀՀ–ի ամենախոշոր աջակիցը ՌԴ–ն է`Մոսկվան ՀՀ–ի տարածքում ունի ռազմակայան, ինչպես նաև զենք է վաճառում ՀՀ–ին ու Ադրբեջանին`այդ քայլը հիմնավորելով ուժերը բալանսավորելու իր քաղաքականությամբ։