24.11.2024
Ղարաբաղյան խնդիրը լուծում չունի. Ժիրինովսկի
prev Նախորդ նորություն

Վրաստանը ՏԻՄ ընտրությունների նախօրեին. զինված հարձակում եւ վիրավորներ

Վրաստանում հորտեմբերի 21-ին սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ կրթերը թեժանում են: Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա:


Վիրավորվել է սակրեբուլոյի մեծամասնական թեկնածուն, գործող պատգամավորն ու նրա բարեկամը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մառնեուլի է ուղևորվել նաև ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, հայտնում է Ալիք մեդիան:


Ավելի վաղներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին Վրաստանի բոլոր շրջանների ոստիկանության դեպարտամենտների եւ ՆԳ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային ժողով է անցկացրել:


Հանդիպման ընթացքում քննարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրվա ընթացքում ռիսկերի նվազեցման եւ ընտրություններն անվտանգ եւ ազատ միջավայրում անցկացնելն ապահովելու մասին, ներքին գործերի նախարարության կողմից «ոստիկանության մասին» օրենքով սահմանված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու եւ այլ կազմակերպչական հարցեր:


«ՆԳ նախարարությունն առավելագույն ներուժ կներդնի, որ ընտրություններն այս տարի էլ անցնեն խաղաղ եւ անվտանգ միջավայրում: Մենք, օրենքին համաձայն, ադեկվատորեն կարձագանքենք ցանկացած բացթողումի, ցանկացած քաղաքական կուսակցության կողմից՝ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու նպատակով»,- հայտարարել է ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:


Վրաստանում, ինչպես եւ Հայաստանում ընդդիմադիրները խոսում են իշխանության կողմից վարչակեն ռեսուրսի կիրառման ու դրա չարաշահման մասին:


Այս խնդի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Կոչ եմ անում պետական բոլոր հաստատություններին՝ որևէ մեկին չտալ հնարավորություն անգամ մեկ խոսք ասել պետական ռեսուրսի օգտագործման մասին», - կառավարության հայտարարել է վարչապետը:


Ընտրություններից 2 օր առաջ վարչապետը դիմել է պետական հաստատություններին, քաղաքական ուժերին եւ բնակչությանը՝ կոչ անելով այս ընտրություններն անցկացնել մեկ քայլ առաջ՝ Վրաստանում իրական եվրոպական ժողովրդավարության հաստատման ճանապարհին։


«Թող մեկընդմիշտ մոռացության մատնվեն բռնի ընտրությունները եւ ընդհանրապես մոռացվի «կեղծված, բռնի ընտրություններ» արտահայտությունը: Սա շատ կարեւոր է, կարծում եմ, վերջին 5 տարիների ընթաքում այս ուղղությամբ շատ քայլեր ենք ձեռնարկել։ Ցանկանում եմ դիմել մեր աջակիցներին եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր ուժը տարբերվող կարծիքը հարգելու մեջ է»։


Դիմելով բնակչությանը՝ Կվիրիկաշվիլին կոչ է արել մասնակցել ընտրություններին եւ արտահայտել իրենց կարծիքը: