24.11.2024
Համանախագահները դեմ են ԼՂ հարցով ԱՄՆ համանախագահի հաստիքը լուծարելու՝ Թիլերսոնի առաջարկին
prev Նախորդ նորություն

Բուրջանաձեն հայտարարում է ընտրությունների արդյունքների կեղծման մասին

Վրաստանի ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարում է շաբաթ օրը Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքների կեղծման մասին։

«Մեր կուսակցության ընտրողների ձայներն ամենակոպիտ ձևով պարզապես գողացել են։ Ձեռքումս կան փաստաթղթեր, որոնք իրավունք են տալիս հաստատելու, որ գործող վրացական իշխանությունների կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին հանդիսանում է գող։ Նա գաղտնի հրաման է տվել հեռացնելու ինձ և իմ կուսակցությունը քաղաքական արենայից»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բուրջանաձեն, փոխանցում է Interfax-ը։

Մասնավորապես, Կասպի քաղաքի 28-րդ ընտրատարածքում հաղթել է «Դեմոկրատական շարժման» թեկնածուն։