18.05.2025
ԱՄՆ-ն ու Վրաստանը պաշտպանական կարողությունների փոխգործակցության հուշագիր են ստորագրել
24.08.2017
ԱՄՆ-ն ու Վրաստանը պաշտպանական կարողությունների փոխգործակցության հուշագիր են ստորագրել

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության շտաբի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գեներալ-մայոր Դեյվիդ Ալլվինը նախօրեի Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման և փոխգործակցության վերաբերյալ հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ՊՆ կայքից: Հուշագրով նախատեսվում է Վրաստանի և ԱՄՆ համագործակցություն Վրաստանի զինված ուժերի պատրաստության ծրագրի շրջանակներում: Լևան Իզորիայի խոսքով՝ հուշագրի շրջանակներում Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ կվերապատրաստվեն ամերիկացի հրահանգիչների կողմից 3 տարվա ընթացքում: Առաջիկա երեք տարիներին ամերիկացի գործընկերների հետ միասին վրացական կողմը կձևափոխի, կզինի  և կվերապատրաստի 9 գումարտակ՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով: