Ադրբեջանում տնտեսական ինտենսիվ աճը կսկսվի 2018 թվականին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ըստ նրա, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք կապված էին նավթի գների անկման հետ, Ադրբեջանում զգալի բարեփոխումներ են կատարվել իրավիճակը շտկելու համար։Ալիևի խոսքով, Ադրբեջանը կարողացել է պահպանել պահուստային ֆոնդը, իսկ այս տարի դրանց աճ է արձանագրվել։