18.05.2025
Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 2,5 մլն հյուրի. հայերը գերադասում են մասնավոր սեկտորը
01.09.2017
Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 2,5 մլն հյուրի. հայերը գերադասում են մասնավոր սեկտորը

2016 թվականի ընթացքում Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 2,5 մլն հյուր, ինչը 37% ավելին է նախորդ տարվա համեմատ: Այս մասին ասված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած զեկույցում:   Վիճակագրության համաձայն,  2016-ին Վրաստանում գործել է 1496 հյուրանոց, որից 99,5% ՝ մասնավոր: Միայն նշված տարում Վրաստանում բացվել է ավելի քան 270 հյուրանոց: Ամենից հաճախ երկրի հյուրանոցներում կանգ են առել այլ պետությունների քաղաքացիները՝  65,8%, իսկ 34,2% բաժին է հասել Վրաստանի քաղաքացիներին: Ամենից շատ հյուրանոցային ծառայություններից օգտվում են Թուրքիայի (24%) և Իրանի (11,8%), ինչպես նաև Լեհաստանի (21,1%), Գերմանիայի (18,1%) և Ռուսաստանի (13,8%) զբոսաշրջիկները: ԱՎԾ տվյալների համաձայն, օտարերկրացիների թվում, որոնք 2016-ին այցելել են Վրաստան, առաջատարը ՌԴ քաղաքացիներն են, երկրորդ տեղում ՀՀ քաղաքացիները՝ ավելի քան 209 հազար, երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ ավելի քան 190 հազար: