ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 7-ին կժամանեն Բաքու: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, մինչ Բաքու ժամանելը համանախագահները կայցելեն Երևան: «Համանախագահները ժամանում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը քննարկելու նպատակով: Միջնորդները երկու երկրների նախագահների հանդիպումից հետո ցանկանում են հասնել տրամաբանական արդյունքների և մեռած կետից շարժել կարգավորման գործընթացը»,- նշել է Մամեդյարովը: