Caucastransexpress ընկերության նախագահ Գիորգի Դանելիան հայտարարել է, որ Ախալքալաքի դերը Բաքու–Թբիլիսի–Կարս նախագծում շատ կարևոր է, փոխանցում է jnews.ge–ն։Դանելիան նշել է, որ միջանցքը շատ գրավիչ է` լոգիստիկ առումով ԲԹԿ–ն համարվում է շատ էժան։Caucastransexpress–ի տարածաշրջանային համակարգող Միխայիլ Կոլիկիդին հայտարարել է, որ եթե բեռներն անցնեն Ախալքալաքով, դա հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծվել և կզարգանա տուրիզմը։Ըստ նրա, տուրիստները կծանոթանան Ջավախքին, իսկ ՀՀ–ն հնարավորություն կստանա իր բեռները ստանալ Ախալքալաքով։