Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու մասին հրաման է ստորագրել, հայտնում է «ԱզերԹԱջը»: Հրամանագրում նշված է, որ Ալեքսանդր Լապշինին ներում են Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն: 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին: Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: