Պակիստանի ռազմա–օդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Սահաիլ Ամանն այսօր ժամանում է Բաքու`ռազմա–տեխնիկական համագործակցության շուրջ բանակցությունների համար, փոխանցում է Trend–ը։Այցի ընթացքում քննարկվելու է երկկողմ համագործակցությունն ռազմական ավիացիայի և ՀՕՊ ոլորտներում։Ամանը հանդիպումներ կունենա նախարարների հետ և ռազմական արդյունաբերության ձեռնարկություններում։