Վրաստանի 10 հազար քաղաքացի խախտել է շենգենյան գոտում մնալու ժամկետը. ԵՄ-ն արձագանքում է
Այս տարվա մարտի 28-ից հոկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 167 հազար 885 քաղաքացի, սակայն նրանցից ավելի քանը 9 հազարը (9875) ենթադրաբար խախտել է շենգենյան գոտում գտնվելու 90-օրյա առավելագույն ժամկետը:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության եվրաինտեգրման բաժինը դեռևս չի կարող ասել, թե 9875 քաղաքացիներից քանիսն է մնացել շենգենյան գոտում, քանիսն է տեղափոխվել երրորդ երկիր:
Վիճակագրական տվյալների համաձայն, ԵՄ երկրներ մեկնածների մեծ մասը 31-40 տարեկան են: ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի գործարկման օրվանից այս տարիքային խմբի ավելի քան 28 հազար քաղաքացի է մուտք գործել շենգենյան գոտի։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին հարցերի կոմիտեն արձագանքել էր իրավիճակին՝ աջակցելով է նախաձեռնությանը, համապատասխան որի՝ Վրաստանի քաղաքացիները պետք է «նախնական թույլտվություն» անցնեն առանց վիզայի Եվրոպա ուղևորվելուց առաջ։
Թբիլիսիում կարծում են, որ այդ քայլով ԵՄ-ն մի կողմից արձագանքում է Վրաստանից անօրինական ներգաղթյալների հոսքին, որն ուժեղացել է գարնանը վիզաների չեղարկումից հետո, մյուս կողմից չի ցանկանում բացահայտ փչացնել հարաբերությունները վրացական իշխանությունների հետ։
Եվրախորհրդարանի կոմիտեի որոշման մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Վախթանգ Մահարոբլիշվիլին։ Դրա համար պետք է էլեկտրոնային հայտ լրացնել, կցել տեղեկանք աշխատավայրի և եկամուտների մասին, վճարել 10 եվրո և սպասել Շենգենյան գոտի մուտքի իրավունքի հաստատմանը։