Վերջին երկու տարում Հայաստանում քիչ մարդկանց եմ հանդիպել, որ հավատում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին: Այս մասին Կովկասի ինստիտուտի մարտի 15-ին կազմակերպած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Նրա խոսքով, Հայաստանում այժմ մեծացել է մի սերունդ, որ երբեք խաղաղություն չի տեսել, եւ սա ցուցիչ է: «Սա բարդ համակարտություն է, այն պետք չէ թերագնահատել, կան խոչընդոտներ եւ մարտահրավերներ: Բայց կարեւոր է, որ լինի բանավեճ եւ դիալոգ: Մենք միանշական աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ», - ասաց դեսպանը: Այնուամենյանիվ նրա խոսքով, այժմ կարրեւոր է, որ լինի քննարկում հակամարտությա կողմի երկրի քաղաքացիների, փորձագետների եւ որոշում կայացնողների միջեւ խաղաղղության օգուտների մասին: «Մարդիկ պետք է իմանան խաղաղության օգուտների մասին», - եզրափակեց նա: