Երեւանը կրկին «եռում» է․ սկսվել է ուսանողների բազմահազարանոց բողոքի երթը (ֆոտո)
23.04.2018
Երեւանում վերսկսվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաները։ Այն սկսվեց Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլով եւ նստացույցով։ Տեղի ունեցավ նաեւ բախում ոստիկանության ուժերի մասին։
Այնուհետեւ ուսանողները որոշեցին նստացույցը փոխարինել քայլերթով: Նրանց միացան Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները։ Հերացի փողոցից սկսած քայլերթով անցան Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտով եւ միացան Աբովյան փողոցում հավաքված բազմահազարանոց ուսանողական քայլերթին: Ուսանողները քայլերթը շարունակում են «Ազատ, անկախ ուսանող», «Ոստիկանը մերն է» վանկարկումներով:
Նշենք, որ ուսանողների երթն առաջ տանելու պատասխանատվությունը վերցրել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի զինղեկը, (որը չներկայացավ) որը դրոշով ուսանողներին առաջնորդնեց: Ինչպես պատմեցին ուսանողները, դասադուլին միացել են նաև որոշ դասախոսներ:
Ինչպես հայտնում են VERELQ-ը, երթից քիչ անց առաջ ոստիկանները կրկին ցուցարարներին ծեծելով փորձում էին բերման ենթարկել: Ուսանողներից մեկին ոստիկանները այնքան ծեծեցին, որ նրա ինքնազգացողությունը վատացավ եւ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Արդեն 10 օր է ՀՀ–ում ցույցեր են ընթանում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մի քանի րոպե տևած զրույցից հետո ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել էր դեպի Էրեբունի` բողոքի ակցիաները շարունակելու համար։ Սակայն ճանապարհին ոստիկանության հետ բախում էր տեղի ունեցել, ինչից հետո ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են։
Հանրապետության հրապարակում երեկ հանրահավաքը կայացել է առանց կազմակերպիչների։