20.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ կենդանի ուժ-զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ մի շարք անդամներ կոռուպցիոն կապեր են հաստատել Բաքվի հետ․ Եվրախորհուրդ

Տասն ամիս տևած հետաքննության արդյունքում Եվրոպայի խորհուրդը պարզել է, որ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամներ խախտել են կառույցի էթիկայի նորմերը՝ «կոռուպցիոն բնույթի» կապ հաստատելով Ադրբեջանի իշխանությունների հետ:


Այդ մասին ասված է կազմակերպության 219-էջանոց հետաքննության մեջ, ըստ որի, Բաքուն ջանքեր է գործադրել ներազդելու Վեհաժողովի վրա՝ նվազեցնելու Ադրբեջանում անցկացված ընտրություններին վերաբերող քննադատությունը:


Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում, հիշեցնենք, վերընտրվեց գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ քվեների շուրջ 86 տոկոսով: Ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդները հայտարարեցին, մասնավորապես, որ «Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»:

Երեւանը կրկին «եռում» է․ սկսվել է ուսանողների բազմահազարանոց բողոքի երթը (ֆոտո)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար