6.07.2025
ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2017-ին աճել է 20%-ով
02.03.2018
ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2017-ին աճել է 20%-ով

Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2017-ին աճել է 20%-ով՝ կազմելով մոտ 410.000 մարդ: Այդ մասին հայտնել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիան:«ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վիճակագրությունը վկայում է, որ 2017-ին ռուսաստանցիներն ավելի հաճախ են Հայաստան մեկնել, այցելուների հոսքն աճել է 20 տոկոսով՝ հասնելով 410.000-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ:Ըստ ռուս տուրօպերատորների, ամենից հաճախ ռուսաստանցիները Հայաստան են այցելում էքսկուրսիոն նպատակներով: Պահանջարկ ունի նաև բուժական և առոջարանային հանգիստը: Ընդ որում, զբոսաշրջիկներից շատերն ընտրում են ինքնուրույն ճամփորդությունները, հայտնում է mskagency.ru-ն:Ասոցիացիայում հիշեցրել են, որ ՌԴ քաղաքացիները 2017-ի փետրվարից ՀՀ են այցելում ներքին անձնագրերով: Այդ ռեժիմը գործում է միայն օդանավակայաններում՝ «Զվարթնոցում» և «Շիրակում»: Իսկ երեխաները կարող են մուտք գործել Հայաստան միայն արտասահմանյան անձնագրերով: