Փորձագեետ Նանա Դևդարիանան ընդգծել է, որ ՌԴ–Վրաստան վիզային ռեժիմը մեղմումն ուղիղ կապված է քաղաքական կամքի հետ։ Մինչ այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ իրենք աշխատանքներ են տանում Վրաստանի հետ վիզային ռեժիմը մեղմելու ուղղությամբ։ Փորձագետը նշել է, որ այդ հարցը սուր է կանգնած`մարդիկ չեն կարողանում ժամանակին հասնել ՌԴ`վիզա ստանալը դարձել է շատ բարդ։ Ըստ նրա, ՌԴ–Վրաստան վիզային ռեժիմի մեղմացումը հումանիտար հարց է, որը պետք է լուծել։