Թուրք 17 պաշտոնյա փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Թուրք պաշտոնյաները Հունաստանի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել:«Փախստականները Թուրքիայի պետական ծառայողներ և դատավորներ են: Նրանք պնդում են, որ Թուրքիայում իրենց սպառնում են Էրդողանի ռեժիմի հալածանքներն ու բանտարկությունը: Նրանք գրանցվելու համար տեղափոխվել են փախստականների և միգրանտների ընդունման կենտրոն»,- նշում է աղբյուրը: