Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Ադրբեջան, հայտնում է Report-ը: Այցը տեղի կունենա մարտի 11-ին: Հաղորդվում է, որ Կվիրիկաշվիլին մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվեն Վրաստանի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող համատեղ նախագծերը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և այլ թեմաներ: