Տնտեսական խնդիրներ ու քաղաքական դաշինքի անորոշություն. Փորձագետը՝ Թուրքիայի մասին
Թուրքիայում տնտեսական իրավիճակի վատթարացումն ու Արդարություն և զարգացում ու Ազգայնական շարժում կուսակցության դաշինքի անորոշությունն այն հիմնական պատճառներն են, որ ստիպեցին Էրդողանին գնալ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացմանը այս տարվա հունիսի 24–ին: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Սինան Օղանը, փոխանցում է ru.valdaiclub.com–ը։
Նա նշել է, որ երբ 2002թ.–ին ԱԶԿ–ն եկել էր իշխանության այդ պահին տնտեսական խնդիրները նույնպես օրակարգում էին։ Այժմ տնտեսության հետ կապված իրավիճակն ավելի բարդ է։ Էրդողանը նախընտրեց արտահերթ ընտրություններ անցկացնել մինչև տնտեսական սպասվող ճգնաժամը։
Ըստ նրա, Եվրոպայում թուրքական սփյուտքը նույնպես կարող է ազդեցություն ունենալ ապագա ընտրությունների վրա։ Էրդողանի քաղաքականության հետևանքով Եվրոպայում սկսեցին ճնշումներ գործադրել թուրքերի վրա ու այս անգամ սփյուռքի քվեարկությունը կարող է տարբերվել նախորդներից։