25.11.2024
Թուրքիան աշխատում է «Բորա-2» բալիստիկ հրթիռներ ստեղծելու ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Իրանը տեղեկացվել է ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամի մասին. Փաշինյանը հանդիպել է փոխդեսպանին

Ընդդիմության առաջնորդ, «Ելք» խմբակցության» ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանը` հավելելով, որ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ։


«Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը»,- գրում է Փաշինյանը։


Նա հանդիպել է նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր։


Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա օրերին հանդիպելու է ՀՀ-ում աշխատող դիվանագետների հետ։


Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։


Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, որից հետո հանրապետությունում վերսկսվել էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։