Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել 13 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։ Նրա խոսքով՝ իրենց թեկնածությունները հաստատելու համար նրանք փաստաթղթերը ներկայացրել են ԿԸՀ: «Նրանցից հինգի թեկնածությունն արդեն հաստատվել է, մնացածների փաստաթղթերն ուսումնասիրվում են»,- ասել է ԿԸՀ ղեկավարը: