24.11.2024
Ադրբեջանը, ՌԴ–ն ու Իրանը միավորում են էներգետիկ համակարգերը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը այժմ սպասում է մայիսի 1-ին ՀՀ-ում կայանալիք վարչապետի ընտրություններին. Պեսկով

Ռուսաստանը ընդգծում է՝ հայաստանյան ճգնաժամը պետք է կարգավորվի շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնությամբ:


Այսօր Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներից ու ասել. - «Եղել են բանակցություններ նախարարությունների գծով, նաև հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև:


Հիմնականում շփումները կենտրոնացել են Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ կարգավորելու անհրաժեշտության վրա՝ անխոս, Սահմանադրության շրջանակներում և այնպես, որպեսզի գտնվի փոխզիջում շահագրգիռ կողմերի միջև»:


Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը այժմ սպասում է և հետևում է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: