24.11.2024
Ռուսաստանը այժմ սպասում է մայիսի 1-ին ՀՀ-ում կայանալիք վարչապետի ընտրություններին. Պեսկով
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել Հայաստանի վարչապետի թեկնածու. Զատուլին

Հայաստան են ժամանել Ռուսաստանի Պետական դումայի Դաշնային խորհրդի մի խումբ պատվիրակներ, որոնք այս օրերին հանդիպումներ են անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ փորձելով նախ ճշտել ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ նրանց դիրքորոշումները, ապա հնարավորության դեպքում հաշտեցման եզրեր գտնել քաղաքական կոնֆլիկտի հակադիր կողմերի ՝ ընդդիմության ու իշխանության միջեւ:


Ինչպես VERELQ-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, պատվիրակությունն արդեն հանդիպումներ է անցակցրել Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի, փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ մի շարք այլ պատգամավորների հետ:


«Մենք հանդիպումներ են ունեցել խորհրդարանի մյուս խմբակցությունների հետ, որպեսզի ճշտենք նրանց դիրքորշումը Հայաստանում ստեղծված լարված ներքաղաական իրավիճակի վերաբերյալ: Այլ խմբակցությունների հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքը փոխանցել էինք ԱԺ-ի ղեկավարությանը», - ասաց Զատուլինը:


Նա տեղյակ չէ, կառաջադրվի արդյոք Կարեն Կարապետյանը որպես վարչապետի թեկնածու, թե ոչ, սակայն իր պատկերացմամբ դա բավականին հնարավոր սցենար է: «Որքանով ես եմ հասկանում, դա շատ հավանական է: Այնպես, ինչպես շատ հավանական է նաև, որ բացի Փաշինյանից, ով արդեն առաջադրվել է, և Կարապետյանից, ով, ըստ ամենայնի, կառաջադրվի, կարող են լինել նաև այլ թեկնածուներ, օրինակ` պարոն Ծառուկյանը: Դա նույնպես շատ հավանական է», - ասաց Զատուլինը:


Ռուսաստանում, մեր զրուցակցի խոսքով, ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություներին հետեւում են խորը անհանգստությամբ մի շարք պատճառնրեով. «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, նույն անվտանգության համակարգի՝ ՀԱՊԿ-ի անդամներ ենք, ՌԴ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկեր պետությունն է, Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան»:


Հենց վերոնշյալ հանգամանքներով պայամանվորված, ըստ Զատուլինի, Ռուսաստանում չեն կարող հետեւել ՀՀ-ում զարգացող իրադարձություններին զուտ ակադեմիական հետաքրքրության մակարդակով եւ չփորձել տեղում ծանոթանալ իրավիճակին: «Մենք մեզ չէինք ների, եթե այս օրերին չլինեինք Հայաստանում: Հատկապես ես կամ նույն Նիկոլայ Ռիժկովը, որը եւս ՀՀ-ում է, ու միշտ հանդես ենք գալիս Հայաստանի հետ կապերի սերտացման ու խորացան օգտին», - ասում է մեր զրուցակիցը:


Նա վստահեցնում է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, լսել բոլոր կողմերին, սակայն ոչ մի կերպ չխառնվել ներքին խնդրներին: «Կարծում ենք խնդիրները պետք է լուծվեն իրավական, սահմանադարական ճանապարհով: Մենք չենք խառնվելու ներքին խնդիրներին, միայն ՀՀ քաղաքացիներն են իրավասու որոշել, թե ով է եւ ինչ պաշտոն է զբաղեցնելու Հայաստանում», - նշում է նա ու կրկին հավելում, որ խնդիրները պետք է լուծվեն իրավական ու օրինականության դաշտում:


Զատուլինը նաեւ զգուշացնում է, որ քաղաքական կոնֆլիկտի որ կողմն էլ ցանկանա «ճիշտ ու արդարարցի որոշում կայացնելու համար» օրինականության դաշտից դուրս գալու փորձեր կատարել, ապա դրանք կարող են շատ շուտ «վերժ լուծել» պետականության հիմքերի խարխլման տեսքով:


«Իսկ որպես մարդ, որը միշտ կապի մեջ է Հայաստանի հետ, պարբերաբար լինում է Արցախում, ինչի համար Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» եմ, վստահ եմ, որ Հայաստանում տեւական ներքաղաքական անկայունությունը վտանգավոր է երկրի համար: Կապ չունի, թե ինչ պատճառներով կամ մոտիվներով է այդ ապայակունացումը սկսվել, քանի որ Հայաստանը շատ խոցելի է: Ուստի Հայաստանի ամրությունը ստուգելու փորձերի գայթակղությունը կարող է հանգեցնել շատ բացասական հետեւանքների ոչ միայն ՀՀ-ի, այլեւ դաշնակից Ռուսաստանի համար, որը պարտավորություն է վերցրել իր վրա սպառնալիքի առկայության պարագայում Հայաստանի սահմանները պաշտպանել սեփականի նման», - նշում է Կոնստանտին Զատուլինը:


Միեւնույն ժամանակ Ռուսաստանից ժամանած պատգամավորները հույս ունեն, որ մայիսի 1-ին հնարավոր կլինի հասնել ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման, երբ տեղի ունենա վարչապետի ընտրության համար հատուկ հրավիրված ԱԺ-ի նիստը: «Մենք կտրականապես խորհուրդ չենք տա առաջին դեմքի ընտրության հարցը լուծել փողոցներում՝ արհամարհելով օրինական ընթացակարգերը: Մենք, երկար տարիներ զբաղվելով քաղաքականությամբ, հասկանում ենք, թե ինչի կարող է հանգեցնել փողոցում այդ հարցի լուծման փորձը», - ասաց նա ու հիշեցրեց ԽՍՀՄ-ի փլուզումը:


«Մենք մի անգամ տեսել ու վերապրել ենք մեծ պետության (ԽՍՀՄ-ի) փլուզում եւ ոչ մեկին չենք ցանկանա անցնել դրա միջով ոչ մեծ, ոչ էլ փոքր մասշտաբներով», - ասաց նա՝ հավելելով, որ չէր ցանկանա մեկնաբանել Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից:


«Ես համարում եմ Սերժ Սարգսյանին իմ ընկերը եւ շատ ցավում եմ, որ նրա գործունեությունը շարունակելու ծրագրերը կանխվեցին այդ հրաժարականով: Մնացացը, դա իր որոշումն է, որը ես չէի ցանկանա մեկնաբանել», - եզրափակեց Զատուլինը: