25.11.2024
Ռազմական փորձագետ. Բաքուն կարող է գնել ուկրաինական «Вільха» համակարգեր
prev Նախորդ նորություն

ՀՅԴ-ն առաջարկում է համաձայնության գալ «ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուի շուրջ»

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես հայտնում է կոսւակցության մամուլի գրասենյակը, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որում ասվում է.


«Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.


մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր:


Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սակայն չի հստակեցնում «ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի» անունը:


Ավելի վաղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանդիպել է «Դաշնակցության» առաջնորդների հետ, սակյան դեռ հայտնի չէ՝ նրանք ինչպես կքվեարկեն: Այդ մասով պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել: